ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գազափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան

Սահմանազատված սահմաններով, ինքիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գազափարախոսություն ու հայեցակարգ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ստանձնեցին ՀՀ պետական սահմանի՝ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը մինչեւ ս․թ․ հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով»,-ասել է նա։


«Ի հեճուկս տարբեր գնահատականների, մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է միավորել, նույնացնել հայրենիք-պետություն հասկացությունները։


Դա է ՀՀ-ի կայունացնելու և հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում, մենք մեր սահմանափակ ռեսուրսները , ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա»,- ավելացրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ