Հրաշալի շանս է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Ամիրբեկով

Բաքվում կայանալիք COP29-ի համաժողովը հրաշալի շանս է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Այս մասին NE Global-ի հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։


«Մենք զգուշավոր լավատեսություն ենք արտահայտում և գտնում ենք, որ տեքստի շուրջ բանակցությունները հնարավոր է ավարտել մինչև COP29-ի հանդիպումը։


Դա հզոր ազդանշան կտա և արտաքին աշխարհին այն մասին, որ Եվրոպական աշխարհամասի հետխորհրդային տարածքում ամենահին, երկարատև և ողբերգական հակամարտություններից մեկը մոտենում է ավարտին, ուստի գտնում եմ, որ երկու երկրները և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է պատրաստ լինեն այդպիսի դրական հանգուցալուծմանը», - ասել է նա։


Նշենք, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կոնֆերանսի հերթական նստաշրջանը (COP29) Բաքվում անցկացվելու է գալիք նոյեմբերին։

Քաղաքականություն

Պատահարներ