Հյուսիսային Կորեան կարող է դիմել Ասիայում ամենամասշտաբային ռազմական սադրանքին. NBC News

Հյուսիսային Կորեան ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ կարող է դիմել Ասիայում ամենամասշտաբային ռազմական սադրանքին: Այս մասին գրում է NBC News-ը։


«ԿԺԴՀ-ն 2024 թվականին իրեն սադրիչ կպահի։ Ճիշտ է, դեռ պարզ չէ, թե որքան ուժեղ է Փհենյանը պատրաստ սրել իրավիճակը», - նշում են վերլուծաբանները։


Պարբերականը կարծում է, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը մտադիր է մոտ ժամանակներս այցելել Հյուսիսային Կորեա՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման համար, որպեսզի ամրապնդի Փհենյան ռազմական տեխնոլոգիաների մատակարարումների ընդլայնման մասին նոր համաձայնագիրը:


Ամերիկյան հետախուզությունում վստահ են, որ Ռուսաստանը ԿԺԴՀ-ին տեխնոլոգիաներ է տրամադրում ատոմային սուզանավեր կառուցելու, ինչպես նաև Ուկրաինայի հետ պատերազմի համար զինամթերքի դիմաց բալիստիկ հրթիռներ ստեղծելու համար:


Միևնույն ժամանակ, վերլուծաբաններն ընդգծում են, որ Ռուսաստանին բարձրորակ տեխնիկական օգնությունը տրամադրվում է այնպիսի ձևերով, որոնք վերահսկելը շատ դժվար է:


ԱՄՆ-ում կարծում են, որ Չինաստանը կարող է դեմ լինել ԿԺԴՀ-ի սադրանքին, քանի որ Պեկինում չեն ցանկանում անկայունություն տարածաշրջանում:


«Հնարավոր է ՝ Պուտինը խրախուսում է Կիմ Չեն Ընին սադրանքի դիմել, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել», - նշում է պարբերականը։ 




Քաղաքականություն

Պատահարներ