Մենք իսկապես հասցրել ենք դա հնարավորի սահմանին․ Շոլցի խոստովանությունը

Բեռլինը Կիևին ցուցաբերել է այն օգնությունը, որը կարող էր, NTV-ն մեջբերում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 


Պարբերականը նշում է, որ ԳԴՀ-ն արդեն Ուկրաինային է փոխանցել 28 մլրդ եվրոյի զենք, ինչպես նաև երկու Patriot ՀՕՊ համակարգեր:


«Մենք իսկապես հասցրել ենք դա հնարավորի սահմանին... մեր պատասխանատվությունն է օգնել Ուկրաինային նրա պաշտպանական պայքարում ՝ միաժամանակ խուսափելով հակամարտությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ - ի պատերազմի վերածելուց», - հայտարարել Է կանցլերը՝ կրկին մատնանշելով Ուկրաինայի զինված ուժերին Taurus հեռահար հրթիռներ հանձնելու անպատրաստ լինելը:


Նշվում է, որ նախօրեին Գերմանիայի կառավարությունը ևս մեկ IRIS-T համակարգ է մատակարարել Ուկրաինային։

Քաղաքականություն

Պատահարներ