«Փաշինյանի թիմը զբաղված է փոքր ջոկատներ կազմելով» գրառման վերաբերյալ Ալեքսանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Սրբազան պայքար» տելեգրամյան կատարված գրառման վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:


Այդ մասին Ալեքսանյանը գրել է. «Ընդդիմադիր շարժման պաշտոնական էջով և մամուլով տարածվում է «Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով» վերնագրով նյութ։


Սրա հետ կապված սուտ մատնության հատկանիշներով հաղորդում եմ ներկայացրել դատախազություն։



Պահանջում եմ, որպեսզի դատախազությունը ստուգի գրառման իսկությունը և եթե հայտնաբերվեն «ապօրինի փոքր ջոկատներ», ապա թող պատասխանատվության ենթարկվեն դրանք կազմողներն ու մասնակիցները, իսկ եթե չհայտնաբերվեն, ապա թող այս կեղծիքը տարածողները ենթարկվեն պատասխանատվության՝ սուտ մատնության համար»:



Ավելի վաղ Բագրատ Սրբազանը ևս հայտարարել էր, որ ըստ մի քանի աղբյուրից ստացված տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով։


«Ըստ լուրերի՝ 15-17 հոգանոց խմբեր են կազմում, նաև հայտնի օլիգարխի գլխավորությամբ, որ սպառնում էր ունեզրկելու, սպանելու, եթե չկա նման բան, թող հերքեն այդ լուրերը։ Նույնիսկ մարտական տրամադրության խմբեր են կազմում՝ ինչ-որ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ»,-ասել է նա։ 


Տավուշի թեմի առաջնորդը իրավապահներին կոչ է արել հետամուտ լինել այս ամենին։



Քաղաքականություն

Պատահարներ