![«Փյունիկ»-ը՝ Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն](https://auroranews.am/storage/img/base_image/2024-05-25/665216a4b897d.webp)
«Փյունիկ»-ը՝ Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն
![«Փյունիկ»-ը՝ Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն](https://auroranews.am/storage/img/base_image/2024-05-25/665216a4b897d.webp)
Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին տուրում որոշվեց 2023-2024 թվականների մրցաշրջանի երկրի չեմպիոնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Փյունիկ»-ը հյուրընկալվեց «Շիրակ»-ին: Արտակ Դաշյանի միակ գոլը 54-րդ րոպեին հաղթական եղավ իր թիմի համար․ «Փյունիկ»-ը հաղթեց նվազագույն հաշվով և հավաքելով 82 միավոր՝ հռչակվեց Հայաստանի չեմպիոն:
Նույն ժամին «Նոա»-ն մրցեց «Վեստ Արմենիա»-ի հետ: Այս խաղն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ «Նոա»-ի: «Նոա»-ն մրցաշարային աղյուսակում երկրորդն է