ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում «Վրացական երազանքի» երիտասարդական թևի և ուսանողների միջև. Թբիլիսիում իրավիճակը լարված է

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի շաբաթօրյա դասախոսությունը Թբիլիսիի պետական համալսարանում ավարտվել է «Վրացական երազանքի» երիտասարդական թևի և ուսանողների միջև բախումով։

Այլ մանրամասներ չեն ներկայացվել: Հայտնի չէ նաեւ, արդյոք կան տուժածներ թե ոչ: 

Թբիլիսիում ցուցարարները հավաքվում են Ազատության հրապարակում, որտեղից պատրաստվում են երթով գնալ դեպի Ներքին գործերի նախարարություն։

Վերջին շաբաթների ընթացքում Թբիլիսիում անդադար բողոքի ակցիաներ են անցկացվում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ։


Քաղաքականություն

Պատահարներ