ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 12 երեխա վիրավորվել է դպրոցի տանիքի փլուզման հետեւանքով․ ՌԴ

ՌԴ Կրասնոդարում 12 երեխա վիրավորվել է դպրոցի տանիքի փլուզման հետեւանքով: Այս մասին տեղեկացրել է Կրասնոդարի երկրամասի դատախազությունը։


Հաղորդվում է, որ Կրասնոդարի Արեւմտյան վարչական օկրուգի դատախազությունը կազմակերպել է ստուգում թիվ 29 հանրակրթական միջնակարգ դպրոցում տանիքի փլուզման փաստով։


Հաղորդագրության մեջ ասվում է․ «Նախնական պարզվել է, որ 2024թ. մայիսի 24-ին, ժամը 088.18-ին թիվ 29 դպրոցի տարածքում, որը գտնվում է Կրասնոդար, Ռիլեեւի փող. 147 հասցեում, ուժեղ քամու պատճառով փլուզվել է տանիքը, ինչի հետեւանքով տուժել է մոտ 12 երեխա, որոնք բեկորային վերքեր են ստացել, տուժածների ճիշտ թվաքանակը չի նշվել»։


Պատահարի վայր է ժամանել Կրասնոդարի Արեւմտյան վարչական օկրուգի դատախազ Վիտալի Օլխովիկը, կազմակերպվել է պատահարի պատճառների եւ պայմանների ստուգում։


Դեպքի վայրից կադրեր են հրապարակվել։ 




Քաղաքականություն

Պատահարներ