ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել․ Փաշինյանը՝ Կիրանցում

Երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել։

Ասել է Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչներից մեկի հետ զրույցում, որի ընթացքում ներկայացրել է 1976 թվականի քարտեզն ու բացատրել, որ այդ հիմքով է արվում սահմանազատումը։ Կիրանցի բնակիչն ասել է, որ Փաշինյանը երդվել էր ԱԺ ամբիոնից։

«Սա իրավական հիմնավորված քարտեզն է, որով գծվել է Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Հայաստանի սահմանը»,- նշել է Փաշինյանը։

Կիրանցի բնակիչը հակադարձել է, որ եթե չի զիջվել, ապա ինչու՞ են մարդկանց փոխհատուցում տալից։

«Փոխհատուցում տալիս ենք, քանի որ մարդը մեղք չունի։ Եթե պարզվի, որ կա մեղք, ուրեմն պաշտոնյան է մեղավոր, որ մարդուն դրել է այդ վիճակի մեջ»,- ասել է Փաշինյանը։

Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ֆԲ իր էջում տեսանյութ է հրապարակել եւ հայտնել, որ այցելել է Կիրանցի նոր կառուցվող դպրոց, այնուհետեւ զրուցել կիրանցցիների հետ։

Քաղաքականություն

Պատահարներ