ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենիքս տվել եք քիչ չի, ասում եք՝ արի Երևա՞ն․ կիրանցեցին՝ Փաշինյանին

«Իմ հայրենիքը թող ինձ տան, հորս գերեզմանը կտա՞ս ինձ։ Հայրենիքս ես տալիս»։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց կիրանցեցին նրա հետ հանդիպման ժամանակ։


Սրան ի պատասխան Փաշինյանը նշեց․ «Հայրենիքը սկսում է այնտեղ, որտեղ սահմանն է, ցավդ տանեմ»։ Կիրանցեցին էլ պատասխանեց․ «Հայրենիքը սկսում է այնտեղ, որտեղ պապս տնկի է տնկել»։ 


Ապա Փաշինյանը նշեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի մմ չի տվել, իսկ կիրանցեցիներին ասաց գնան Երևան, հանդիպեն իրավաբանների հետ։


«Հայրենիքս տվել եք քիչ չի, ասում եք՝ արի Երևա՞ն։ Կյանքով է պատասխան տալու նա, ով իմ հայրենիքից մեկ սմ տա, խոստանում եմ»,- ասաց բնակիչներից մեկը։


Փաշինյանն էլ պատասխանեց․ «Համաձայն եմ, ով տվել է, պատասխան թող տա»։


Մանրամասները՝ տեսանյութում։ Տեսանյութը՝ լրագրող Անի Գևորգյանի էջից։

Քաղաքականություն

Պատահարներ