ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թրամփը պարում է նախընտրական հանրահավաքի ժամանակ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ավելի քան 1,5 հազար կողմնակիցներ հինգշաբթի օրը հավաքվել էին Նյու Յորքում 2016 թվականից ի վեր նրա առաջին նախընտրական հանրահավաքին։


Համացանցում տարածվել է տեսանյութ՝ ինչպես է նախկին նախագահը պարում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ 


Նշենք, որ հանրապետականի կողմնակիցները հավաքվել են Բրոնքսի հարավում գտնվող Կրոտոնի այգում։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, միջոցառման անցկացման տարածքը պատահական չի ընտրվել։ Հարավային Բրոնքսը համարվում է Դեմոկրատական ուղղվածություն ունեցող շրջաններից մեկը. 2020 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգալի առավելությամբ հաղթեց այդ շրջանում։


Միջոցառման անվտանգության ապահովմամբ զբաղվել են ոստիկանությունն ու գաղտնի ծառայությունը։ Իրավապահները մանրակրկիտ ստուգել են հանրահավաքի եկած յուրաքանչյուր անձի, բոլոր մասնակիցներն անցել են մետաղական դետեկտորի շրջանակով։

Քաղաքականություն

Պատահարներ