Թույլ տալ Կիևին տրամադրված զենքով հարվածել ՌԴ-ի ներսում ռազմական թիրախներին. Ստոլտենբերգի կոչը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին կոչ է արել թույլ տալ Կիևին հարվածել իրեն տրամադրված զենքով ՌԴ-ի ներսում ռազմական թիրախներին:


«Մայիսին Խարկովի մարզում Ռուսաստանի կողմից սկսված հարձակումը մասամբ պայմանավորված է նրանով, որ Ուկրաինան թույլտվություն չունի օգտագործելու Արեւմուտքի երկրների կողմից իրեն մատակարարված զենքը Ռուսաստանի տարածքում օրինական ռազմական թիրախների վրա հարձակվելու համար, սակայն եկել է ժամանակը, որ դաշնակիցները մտածեն, թե արդյոք նրանք չպետք է հանեն Ուկրաինային տրամադրված զենքի օգտագործման որոշ սահմանափակումներ», - հայտարարել Է Ստոլտենբերգը The Economist ամսագրին տված հարցազրույցում:


Նա կոնկրետ երկրներ չի նշել, որոնց ուղղված է իր կոչը, սակայն, Economist-ի կարծիքով, Ստոլտենբերգը դիմել է ԱՄՆ-ին ՝ որպես Ուկրաինայի գլխավոր դոնորներից մեկին: 

Քաղաքականություն

Պատահարներ