Կեղծ լուրեր են տարածվում. ՆԳՆ-ն՝ գետերի վարարման հետևանքների մասին

Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ: ՆԳՆ փրկարար ծառայությունը ողջ ծավալով ներգրավված է միջոցառումներին: Աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ: Պարբերաբար տրվում է տեղեկատվություն: Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը:


«Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 911 կամ 102: Հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը և զերծ մնացեք չճշտված ու խուճապ առաջացնող լուրեր տարածելուց»,-նշված է հաղորդագրությունում:


Հիշեցնենք՝ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից:

Քաղաքականություն

Պատահարներ