![Փրկարարները հղի կնոջը և ևս 10 բնակչի պարանի օգնությամբ տեղափոխել են Դեբեդի մյուս ափ. Արեն Մկրտչյան](https://auroranews.am/storage/img/base_image/2024-05-26/665390224deb7.webp)
Փրկարարները հղի կնոջը և ևս 10 բնակչի պարանի օգնությամբ տեղափոխել են Դեբեդի մյուս ափ. Արեն Մկրտչյան
![Փրկարարները հղի կնոջը և ևս 10 բնակչի պարանի օգնությամբ տեղափոխել են Դեբեդի մյուս ափ. Արեն Մկրտչյան](https://auroranews.am/storage/img/base_image/2024-05-26/665390224deb7.webp)
ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջանքերով հղի կինը, ևս 10 բնակիչ պարանի օգնությամբ տեղափոխվել են Դեբեդի մյուս ափ։ Առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, դեղորքայք է տեղափոխվում Ալավերդու Սանահին կայարանի՝ գետի հակառակ ափում մնացած հատված (կամուրջը փլուզված է)։ Այս մասին տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում։
Ալավերդու բժշկական կենտրոնը մշտական կապի մեջ է հղի կնոջ հետ, իրականացվում է առողջական վիճակի պատճաշ վերահսկողություն։
Աշխատանք է կատարվում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ուղղությամբ։
Հենասյուները ջրի տակ են։ Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը։