ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեղեղումների վայրում իրականացվում են ճանապարհների մաքրման և այլ աշխատանքներ

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում է և հետևում է տարվող աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։ 


Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով, ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:


ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:


Այս պահին տարբեր շինարարական ընկերությունների մասնակցությամբ իրականացվում են ճանապարհների մաքրման և այլ աշխատանքներ:

Քաղաքականություն

Պատահարներ