Վրաստանի վարչապետը երկրի նախագահին մեղադրել է հայրենիքի դավաճանության մեջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրել է հայրենիքի դավաճանության մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:


«Ժողովրդի և նրա ընտրած իշխանության միասնականությունը և իմաստալից քայլերը մեզ հնարավորություն տվեցին անցած երկու տարիների ընթացքում պահպանել խաղաղությունը երկրում՝ չնայած էքզիստենցիալ սպառնալիքներին և բազմակողմանի դավաճանություններին, այդ թվում՝ նախագահի դավաճանությանը։ Վրաստանի նորագույն պատմությունը և ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները մեզ հատկապես հստակ ցույց տվեցին, որ ինքնիշխանությունը երկրի անվտանգության ամենաարդյունավետ երաշխիքն է», - հայտարարել է Կոբախիձեն ՝ ելույթ ունենալով Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:


Ինչպես ընդգծել է վարչապետը, Վրաստանի համար այժմ հատկապես կարեւոր է պաշտպանել իր պետական անկախությունը ։


«Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է փայփայենք միմյանց և հաղթենք ատելությանը, քանի որ միայն սիրով կարելի է կառուցել այն, ինչը կործանվել է թշնամանքով», - նշել է նա:


Իր հերթին Զուրաբիշվիլին, ելույթ ունենալով զինծառայողների եւ վրացական ղեկավարության ներկայացուցիչների առջեւ, քննադատել է երկրի իշխանությունների գործողությունները: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կորոշեն երկրի կուրսը՝ եվրոպական, թե ռուսամետ։



Քաղաքականություն

Պատահարներ