Բաքվում քննվել է Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը

Բաքվում քննվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը երկարաձգելու մասին դատարանի որոշման հետ կապված բողոքը։


Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ որոշումն ընթերցվել է Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ, Ռուբեն Վարդանյանի բողոքը չի բավարարվել։


Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էր 5 ամսով։ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը բավարարել էր ներկայացված միջնորդությունը։ Բաքուն Ռուբեն Վարդանյանին Հակարիի կամրջից առևանգել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ առաջադրել։


Քաղաքականություն

Պատահարներ