![Բորելը անդրադարձել է Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցին](https://auroranews.am/storage/img/base_image/2024-05-27/66545e738f5eb.webp)
Բորելը անդրադարձել է Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցին
![Բորելը անդրադարձել է Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցին](https://auroranews.am/storage/img/base_image/2024-05-27/66545e738f5eb.webp)
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հանդիսանում է ընդհանուր նպատակ։ Այս մասին ԵՄ պաշտոնյան գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Նա նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հագեցած օրակարգին և այլ հարցերի։
«Մեր հագեցած երկկողմ օրակարգի, Հայաստանի կայունությանն աջակցելու և Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ծրագրի մասին մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Արարատ Միրզոյանի հետ։ Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ես վերահաստատեցի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին. մեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է Հարավային Կովկասում»,- նշվում է Բորելի գրառման մեջ։