Երգիչ Արսեն Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ

Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ոտքի վնասվածք է ստացել բերման ենթարկվելիս։


Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։ Ակցիայի ժամանակ Արսեն Գրիգորյանին ուժայինները բերման են ենթարկել Մաշտոցի պողոտայից։


Այսօր իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ։ Նրանց թվում են գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանն ու Բժիշկ Գևորգ Թամամյանը։


Քաղաքականություն

Պատահարներ