Հայտնի է՝ Երևանյան ակցիաներից բերման ենթարկվածներից քանիսն են ազատ աձակվել

Ժամը 14։00–ի դրությամբ Երևանում անհնազանդության ակցիաների 284 մասնակից է բերվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։


Նույն ժամի դրությամբ 273 անձ արդեն ազատ են արձակվել։


«Բոլորը բերման էին ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով»,–հայտնեցին ՆԳՆ–ից։


Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել էին մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ 

Պատահարներ