Խելոք է, կհանդիպի. Փաշինյանին հարցնելու եմ՝ ձեռքը երբ է կտրելու. Բագրատ Սրբազան

Ես հարց եմ դրել, եթե տղամարդ ես, հանդիպենք. Եթե Ժողովրդական համարում ունեցող մարդ ես, հանդիպենք։ Էսքան վնաս ես տվել, հանդիպենք։ Եթե վախկոտ չես, հանդիպենք։ Եթե ստախոս չես, հանդիպենք: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Սուրբ Աննա եկեղեցուց սկզիբ առած երթի ժմանակ լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


Նա համոզված է՝ հանդիպում լինելու է. «Խելոք է, կհանդիպի։ Ես ասել եմ, եթե տղամարդ է, կհանդիպի։ Օրակարգում նրա հեռանալն է։ Հարցնելու եմ՝ ձեռքը երբ է կտրելու»,-ասաց Բագրատ Սրբազանը։


Ավելի վաղ նա հայտարարել էր, Նիկոլ Փաշինյանը խոստացել է ձեռքը կտրել, եթե Տավուշից գյուղեր տա։

Պատահարներ