ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Սիսիանում արցունքաբեր գազ կիրառում քաղաքացիների նկատմամբ

Սիսիանում արցունքաբեր գազ են կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 


Այսօր Սուրբ Աննա եկեղեցու մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտնեց, որ անհնազանդության ակցիաների մասնակիցներից երկուսը հիվանդանոցներում են։


Նրա խոսքով՝ հիվանդանոցում է նաև երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրոն), ևս մի մասնակից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում են։Նրա տեղեկություններով՝ Սիսիանում անհնազանդության ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը գազ է կիրառել։


«Ոչ մի բանով չեք կարող կասեցնել այս ընթացքը»,- հայտարարեց սրբազանը՝ դիմելով ոստիկաններին։


Նրա խոսքով՝ ոստիկանները հատկապես ագրեսիվ են, երբ լրատվամիջոցները նկարահանում են։ Կարծում է՝ պարգևավճարի հարց է։ Այսօր բերման ենթարկվածների շարքերում են եղել սպորտսմեններ, ուսուցիչներ, արվեստագետներ, բժիշկներ։

Քաղաքականություն

Պատահարներ