ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կո՞ղմ եք, որ պատգամավորը մեր քրֆի ոստիկանին․ Արամ Հովհաննիսյան

Ոչ մի հարց մի տվեք, չենք պատասխանում։ Եթե բաներ կլինեն, որ իրավաչափ չի լինի, ծառայողական քննություն կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապաետ Արամ Հովհաննիսյանը։


Դիտարկմանը, թե քաղաքական իշխանության հրահանգով են գործում, ոստիկանապետը ասաց․ «Չկա նման բան, ոչ մի հրահանգով․․․Կո՞ղմ եք, որ պատգամավորը մեր քրֆի ոստիկանին, ծառայողական քննությունը կպարզի, մեղավորներ կլինեն, կպատժվեն»։


Անդրադառնալով Բագրատ Սրբազանին և նրա այն խոսքին, թե «Էնքան խաշլամա ես կերել, գառ ու խոզ, հիմա եկել ես ինձ ասում ես՝ Տեր հայր, ցուցարարներին՝ լակո՞տ, հայելի պահիր քո մոտ», ոստիկանապետն ասաց․ «Բեմի կանգնող մարդը ամբախ-զամբախ խոսում է, թող չափի մեջ լինի, չի կարելի, եկեղեցականների մեջ շատ ընկերներ ունենք, ում հետ այսօր էլ ողջագուրվում ենք, բայց ամեն մարդ թող իր չափն իմանա, թող չվիրավորի ոչ մեկին, այսօր ինքը ամեն մեկ է դարձել իմ համար։ Ինքը խաշլամա չի ուտում, ինքը էսօր էժան հեղինակություն է փորձում լինել»։


Մանրամասները՝ տեսանյութում։ 

Քաղաքականություն

Պատահարներ