Մասկի բոլոր ընկերություններին դժվար շրջան է սպասվում Tesla-ի խնդիրների պատճառով. Bloomberg

Tesla-ի էլեկտրամեքենաների արտադրության ընկերության խնդիրները սպառնում են Իլոն Մասկի մյուս ձեռնարկությունների կայունությանը։ Այս մասին գրել է Bloomberg գործակալությունը։


Գործակալությունը նշել է, որ Tesla-ում «անկարգություն է տիրում», չեն դադարում ազատումներն ու ընկել է աշխատակիցների բարոյական ոգին։ Ընկերության արժեթղթերի արժեքն իջնում է, վաճառքը չի ավելանում, եւ որոշ ներդրողներ կարծում են, որ ընկերության ղեկին կանգնած է «ցրված ղեկավար»։


«Tesla-ի ցուցանիշները վերջին մեկ տարում եւ ղեկավարող կազմի կարեւոր անդամների հեռանալը նշում են այն մասին, որ զարգանում է ոչ ըստ պլանի եւ որ ռիսկը ներդրողների համար ավելանում է»,- գործակալությանն ասել է Amalgamated Bank-ի կայուն զարգացման գծով տնօրեն Իվան Ֆրիշբերգը, որին պատկանում է Tesla-ի մոտ 600 հազար բաժնեթուղթ։ Bloomberg-ն ընդգծել է, որ ավելի վաղ, երբ գործերը բոլոր կազմակերպություններում լավ էին, ներդրողներին չէին հուզում հնարավոր բարդությունները՝ կապված այն բանի հետ, որ բոլոր ընկերությունները ղեկավարում է մեկ մարդ։


Tesla-ից բացի, Մասկը կառավարում է եւս հինգ ընկերություն։ Նրա ղեկավարության ներքո աշխատում են SpaceX-ը, որը զբաղվում է տիեզերական տեխնիկայի արտադրությամբ, xAI արհեստական բանականության մշակման սթարտապը, Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերությունը, թունելներ կառուցող The Boring Company ընկերությունը եւ X-ը։

Քաղաքականություն

Պատահարներ