Չինական տիեզերական մոդուլը վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում


Չինաստանի տիեզերական տարածության ազգային վարչությունը հայտարարել է, որ չինական «Չանյե 6» զոնդի վայրէջքային մոդուլը հաջողությամբ իջել է Լուսնի հակառակ կողմում: Տեղեկությունը հայտնում է «Սինհուա» գործակալությունը։


Սարքը վայրէջք է կատարել Հարավային բևեռ-Այթկեն ավազանում նախապես ընտրված վայրէջքի գոտում։ Առաքելության նպատակը գրունտի նմուշներ հավաքելն է։


Սա Չինաստանի վեցերորդ առաքելությունն է «Չանյե» լուսնային հետազոտական ծրագրի շրջանակում: «Չանյե 5» առաքելության շրջանակում Չինաստանը Լուսնի տեսանելի կողմից նմուշներ Երկիր էր բերել 2020 թվականին:


Քաղաքականություն

Պատահարներ