Եղանակի տեսություն. Հայաստանի առանձին շրջաններում կարկուտ է սպասվում

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:



Օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի, բայց հունիսի 3-5–ը 2-4 աստիճանով կբարձրանա։

Այսօր Երևանում տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 27-29, գիշերը` 15-17 աստիճան տաքություն։




Քաղաքականություն

Պատահարներ