Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք. Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում հումորային գրառմամբ տեղեկացրել է, որ Հանրապետության տարածքում առաջիկա օրերին տեղումներ չեն լինի։ 

«Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք»,–գրել է Սուրենյանը։


Գագիկ Սուրենյանն ապա գրառել է.  


«Գնացել եմ մեքենան լվանամ, մի տղա գոռում է.

-Ջաաաաաան, եկելա, ուրեմն անձրև չկա»։


Ավելի վաղ հայտնել էին, որ այսօր հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի, բայց հունիսի 3-5–ը 2-4 աստիճանով կբարձրանա։



Քաղաքականություն

Պատահարներ