Մեկնարկել է շատ հազվադեպ երևույթ՝ մոլորակների մեծ շքերթը. ինչպես կարելի է տեսնել

Մոլորակների մեծ շքերթը շատ հազվադեպ երևույթ է։ Միջին հաշվով, դա տեղի է ունենում միայն 20 տարին մեկ անգամ: Շքերթի «աստղերը» կլինեն Արեգակնային համակարգի վեց մոլորակները՝ Մերկուրին, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը:


Երևանի ժամանակով ժամը 04:00-ից մոլորակները սկսել են երկնքում շարվել մեկ շարքով: Մոլորակների մեծ շքերթը հնարավոր կլինի տեսնել մինչև հունիսի 3-ի մայրամուտը: Կենտրոնական Ռուսաստանի համար երևույթը կտևի մինչև 21: 00-22: 00:


Անզեն աչքով տիեզերական հրաշքը տեսնելը չափազանց դժվար է, բացատրեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նաթան Էյսմոնտը: Ավելի խելամիտ կլինի օգտագործել աստղադիտակը կամ հետևել շքերթի առցանց հեռարձակմանը YouTube-ում։


«Մոլորակների մեծ շքերթը եզակի երևույթ է ոչ միայն գիտական, այլև գեղագիտական տեսանկյունից։ Արեգակնային համակարգի ամբողջ վեց մոլորակները երկնքում շարված են մեկ շարքով: Երբ դա տեսնում ես, քեզ զգում ես «Ավատար» ֆիլմի հերոսը։ Փորձեք բռնել այս հրաշքը», - խորհուրդ է տալիս Էյսմոնտը։


Եղանակի հետ կապված, եթե հաջողվի, մոլորակների մեծ շքերթը կարելի է դիտել առանց աստղադիտակի: Հաջորդը տեղի չի ունենա մինչև 2040 թվականը:


Քաղաքականություն

Պատահարներ