X սոցցանցում թույլատրել են հրապարակել պոռնոգրաֆիա և Էրոտիկա․ կա մի քան պայման

X սոցիալական ցանցը (նախկին Twitter) թարմացրել է իր կանոնները․ օգտատերերին պաշտոնապես թույլատրվել է էրոտիկ և պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութերի հրապարակումը:


Նշվում է, որ դրանց հրապարակումը կարելի է մի քանի պայմանով։ Նման տեսանյութեր թույլատրվում է տարածել ներգրավված կողմերի համաձայնությամբ, նյութերը չեն կարող տեղադրվել ավատարի կամ պրոֆիլի վերնագրում, 18+ կոնտենտի մուտքը պետք է սահմանափակվի երեխաների համար: Այն օգտատերերը, ովքեր պարբերաբար կհրապարակեն, ստիպված կլինեն հատուկ նշում դնել իրենց կարգավորումներում:


«Սեռական ինքնարտահայտումը, լինի դա տեսողական, թե գրավոր, կարող է լինել գեղարվեստական արտահայտման օրինական ձև: Մենք հավատում ենք մեծահասակների անկախությանը, որ նրանք կարող են շփվել բովանդակության հետ և ստեղծել բովանդակություն, որն արտացոլում է իրենց սեփական համոզմունքները, ցանկությունները և փորձը, այդ թվում սեքսուալության հետ կապված», — ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:



Քաղաքականություն

Պատահարներ