ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ցին դինաստիայի առաջին կայսրի որդու գերեզմանում 16 տոննա գանձ է հայտնաբերվել

Չինաստանի առաջին կայսր Ցին Շի Հուանգի դամբարանի մոտ գտնվող դամբարանում գանձերով 16 տոննա կշռող սարկոֆագ է հայտնաբերվել, որը կարող էր պատկանել նրա որդուն՝ արքայազն Գաոյին, հայտնում է Arkeonews պորտալը։


16 մ խորության վրա թաղված դագաղում հնագետները հայտնաբերել են զենքեր, զրահ, նեֆրիտ, զույգ ոսկե և արծաթյա ուղտեր, խոհանոցային սպասքների հավաքածու և 6 հազար բրոնզե մետաղադրամ։


Գիտնականների կարծիքով՝ հուղարկավորությունը կարող է պատկանել կա՛մ կայսեր որդուն՝ արքայազն Գաոյին կամ այլ ժառանգների, կա՛մ բարձրաստիճան մարտիկի։


Սարկոֆագը հայտնաբերվել է «Տերակոտայի բանակում»՝ չինացի ռազմիկների և նրանց ձիերի առնվազն 8100 լրիվ չափի հախճապակյա արձանների գերեզմանոցում՝ կայսր Ցին Շի Հուանգի դամբարանում: Կայսրը հայտնի է նրանով, որ միավորում է չինական տարբեր նահանգները, նախաձեռնում է Չինական մեծ պարսպի կառուցումը և միասնական գրային համակարգ ներդնում։ Բուն դամբարանը, ինչպես նաև արձանները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում։



Քաղաքականություն

Պատահարներ