ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ Ֆրանսիայի հանրահայտ Վերսալի պալատում․ տարհանում է իրականացվել

Այսօր հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի հանրահայտ Վերսալի պալատում։ Վերսալի այցելուները տարհանվել են հրդեհային ազդանշանի միացումից հետո, իսկ լրատվամիջոցների կադրերը ցույց են տալիս, որ շենքից ծուխ է բարձրանում:


Կադրերում երևում է, որ պալատի վերևում սպիտակ ծուխ է բարձրանում։ Սոցցանցերի օգտատերերը նույնպես կադրեր են տարածում դեպքի վայրից։ Միջադեպի պատճառները դեռ չեն հաղորդվում։


Վերսալի ներկայացուցչի խոսքով՝ իրենց հաջողվել է հրդեհն արագորեն վերահսկողության տակ առնել։ 



Քաղաքականություն

Պատահարներ