Որքան է բերման ենթարկվածների թիվը

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկից բերման են ենթարկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 60 կողմնակցի։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։


Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։


Հիշեցնենք`«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Այսօր առավոտյան այդ տարածքում ավելացվել է ոստիկանների թիվը, քանի որ ԱԺ են եկել կառավարության անդամները։

Քաղաքականություն

Պատահարներ