ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինքը թող Աստծուն հավատա, ինձ հավատալ պետք չի, այ ցավդ տանեմ». Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի մասին

Հայտարարում եմ պաշտոնապես, ես երբեք ոչ մեկի չեմ լիազորել եւ չեմ միջնորդել եւ նման հարց չեմ բարձրացրել: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խնդրանքին մեկնաբանել վարդապետ Զարգարյանի, ապա նաեւ Բագրատ Գալստանյանի պնդումները, թե իշխանությունները շարժումն սկսելուց առաջ պատվիրակ եք ուղարկել Բագրատ Սրբազանի հետ բանակցելու համար:


«Եթե ես ձեր ասած անձի հետ հանդիպելու ցանկություն ունենայի, էս մի ամիս է փողոցներով հետեւիցս գալիս է, ասում է՝ հանդիպենք, հանդիպենք, արի հանդիպենք: Է կհանդիպեի: Այսինքն ուզում եք ասել, որ ՀՀ վարչապետի համար դժվարություն է ներկայացնում որեւէ մեկի հետ հանդիպելը: Բա ոստիկանական բիրտ բռնապետություն է, երկրի վարչապետն ուզում է մի մարդու հետ հանդիպի, չի կարո՞ւմ հանդիպի: Որ ուզենայի հանդիպել, բիրտ ուժերին կասեի՝ գցեք բագաժնիկը, բերեք հետը հանդիպեմ: բայց բնականաբար, ես այդպիսին չեմ, եւ որպես Հայ առաքելական եկեղեցու խոնարհ հետեւորդ եւ օրինապահ քաղաքացի, նման բաներ չեմ անում:


Իրենց ասելով՝ բռնապետական վարչակարգն ուզում է հանդիպել, ու չի կարողանո՞ւմ: Լավ էր էդ «անորսալի Ջո»-ի անեկդոտը անգիր էր արել, պատմել, դա «կակռազ» իր մասին է»,-ասաց նա:


Տեղից ընդդիմադիր պատգամավորներից մեկն ասաց, որ Բագրատ Սրբազանն իրեն շատ է հավատում, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Ինքը թող Աստծուն հավատա, ինձ հավատալ պետք չի, այ ցավդ տանեմ»:


Այս խոսքերից հետո հնչեցին ծափահարություններ:


Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ