ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Հայաստանի վարչապետը խորհրդարանում անդրադարձել է ՀԱՊԿ-ի թեմային։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ակնարկեց, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Նա հայտարարեց, որ Հայաստանի նախկին իշխանությունները մտել են «փուչիկ դաշինք», իսկ հետո պարզվել է, որ այն ոչ թե պաշտպանում է Հայաստանը, այլ պլանավորում է Հայաստանի դեմ պատերազմը։

«Դուրս կգանք, դրանո՞վ եք վախեցնում։ Լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք։ Բա ձեր կարծիքով` հաջորդ քայլը ո՞րն է։ Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա»,– ասաց նա։

Վարչապետը վստահեցրեց, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա։

«Մենք այսօր վստահ ասում են, որ ՀՀ քաղաքացին կարող է հանգիստ քնել, ու վաղը արհավիրք տեղի չի ունենա։ Բա ես եմ եկել, էն ժամանակ ասել` մեր պետությանը վտանգ ա սպառնում, իսկ հիմա ասեմ` ուր եք գնում, ու համարյա հասել ենք տեղ։ Գնում ենք դեպի իրական Հայաստան, ինքնիշխան, խաղաղ, անվտանգ ու սահմանազատված սահմաններով Հայաստան»,– ընդգծեց Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ