18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Նորագավիթում տեղի ունեցած սպանության կադրերը

Համացանցում տարածվել է երեկ գիշերը Նորագավիթում տեղի ունեցած սպանությունը պատկերող տեսանյութը։


Կադրերում երևում է, թե ինչպես են երիտասարդի ուղղությամբ կրակ բացում։


Հիշեցնենք, որ Նորագավիթ թաղամասի 26-ամյա բնակչի սպանության կասկածանքով երեք անձ է ձերբակալվել: 


Նախնական տվյալներով՝ Նորագավիթ թաղամասի անչափահաս, 2006թ. ծնված բնակիչը հորը պատկանող Լադա 21114 մակնիշի ավտոմեքենայով նույն թաղամասում արագ վարելու հարցի շուրջ դիտողության է արժանացել Մ.Խ.-ի կողմից, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել է հորը, ով իր հերթին, պարզաբանումներ կատարելու նպատակով, զանգահարել է Մ.Խ.-ին ու պայմանավորվել հանդիպել, որին պատանու հայրը գնացել է ընկերոջ հետ:


Հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել թաղամասում գործող սուպերմարկետի մոտ, վիճաբանություն է ծագել, որի ընթացքում պատանու հայրը բռունցքով հարվածել է Մ.Խ.-ի դեմքին: Այնուհետև, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված անձինք, ինքնաձիգից և ատրճանակից կրակահերթ են արձակել Մ.Խ.-ի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:


Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են երկու տասնյակից ավելի պարկուճներ և գնդակներ:

Քաղաքականություն

Պատահարներ