Ավտովթար` Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 13-ին, ժամը 15։12-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Դ., ծնված 1972 թ.) և «Mitsubishi» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1998 թ.)․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է:


Մինչ փրկարարների կանչի վայի հասնելը՝ «Mitsubishi» մակնիշի բեռնատարի վարորդը և ուղևոր Ա. Ս.-ն (ծնված 2010 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, նրանց մոտեցրել են շտապօգնության աշխատակիցներին. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:


Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ն.Դ.-ի դին տեղափոխել դիահերձարան

Քաղաքականություն

Պատահարներ