ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի վրա ամենամեծ անօդաչու և հրթիռային հարձակումն է իրականացրել

Լիբանանյան «Հեզբոլլահը» պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ անօդաչու և հրթիռային հարձակումն է իրականացրել Իսրայելի վրա։


Al-Jazeera-ն, վկայակոչելով «Հեզբոլլահի» բարձրաստիճան աղբյուրին, հայտնել է Գալիլեայում եւ Գոլանի բարձունքներում ՑԱԽԱԼ-ի 15 բազաների տեսքով հարվածների հիմնական թիրախների մասին եւ հաստատել է, որ դա այս պահին ամենալայնամասշտաբ հարձակումն է, որն «իրականացվել է ի պատասխան նահատակ Թալիբ Աբդուլլայի սպանության»:


Հարձակումների հիմնական թիրախներն էին՝ Ալ-Զաուրի զորանոցները, Քայլի զորանոցները, Յոավայի զորանոցները, Կացավիայի ռազմաբազա, Նաֆահի ռազմաբազա, Սահելի գումարտակի բազա։


Միաժամանակ պայթուցիկ դրոնների մի քանի ալիքներով գրոհել են մի քանի բազաների, շտաբների և զորանոցների վրա։


Քաղաքականություն

Պատահարներ