2018-2022 թվականներին Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին. Politico

2018-2022 թվականներին Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով փաստաթղթերը։ Ըստ հրապարակման՝ բելառուսական կողմի գործողությունները «Հայաստանի կողմից դիտարկվել են որպես դավաճանություն։ Երկու երկրներն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են, որոնք պարտավոր են պաշտպանել միմյանց հարձակման դեպքում։

Politico-ն հղում է անում «ավելի քան մեկ տասնյակ նամակներին և դիվանագիտական նոտաներին, որոնք հայտնվել են համացանցում:

Ըստ այդ փաստաթղթերի՝ Բելառուսի կողմից մատուցվող ծառայությունները ներառում էին հին հրետանային տեխնիկայի արդիականացում և նորերի մատակարարում, որոնք օգտագործվում են ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի և անօդաչու սարքերի համար։ Ինչպես նաեւ, իբր երկու երկրները նամակագրություն են վարել «Գրոզա-Ս հակահրթիռային համակարգերի գնման շուրջ համաձայնության գալու վերաբերյալ։

Բելառուսի և Ադրբեջանի կառավարությունները չեն մեկնաբանել տեղեկությունը։


Քաղաքականություն

Պատահարներ