Անպատիժ չի մնա․ Պուտինը հայտարարություն է արել

Արևմուտքում ռուսական ակտիվների սառեցումը գողություն է, որն անպատիժ չի մնա։ ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Արևմուտքի երկրներն այժմ սառեցրել են ռուսական ակտիվներն ու արժութային պահուստները։ Հիմա մտածում են, թե ինչպես կարելի է գոնե ինչ-որ իրավական հիմք գտնել, որ դրանք վերջնականապես յուրացվեն։ Բայց չնայած բոլոր հնարքներին` գողությունը, անշուշտ, գողություն կմնա: Եվ մյուս կողմից` անպատիժ չի մնա», - նշել է Պուտինը։


Ռուսաստանի նախագահի խոսքով` հարցն այն է, թե ով է հաջորդը ակտիվների առգրավման հերթում, իսկ դա կարող է լինել յուրաքանչյուրը։

Քաղաքականություն

Պատահարներ