Գերմանիան հայտարարել Է Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին

Գերմանիան հայտարարել Է Ուկրաինային զենք և ռազմական տեխնիկա փոխանցելու մասին


Գերմանիան հայտարարել է Ուկրաինային նոր օգնություն փոխանցելու մասին, որը ներառում է սպառազինություն և ռազմական տեխնիկա: Այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։


«Ուկրաինայի համար նոր ռազմական օգնության փաթեթում կներառվեն 10 Leopard 1a5 տանկ և դրանց զինամթերքը։ Սա Դանիայի հետ համատեղ նախագիծ է։ Կփոխանցվեն նաեւ Marder հետեւակի 20 թրթուրավոր մեքենաներ եւ զինամթերք, երկու IRIS-T SLM եւ IRIS-T SLS զենիթահրթիռային համալիրներ եւ այլ ռազմական սարքավորումներ», - նշվում է հայտարարության մեջ:


Փաստաթղթի տեքստի համաձայն՝ ընդհանուր առմամբ Գերմանիան արդեն «մոտ 28 միլիարդ եվրոյի» ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային:


Մայիսի 30-ին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն Օդեսա կատարած այցի ընթացքում խոստացել էր Ուկրաինային հատկացնել 500 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ:

Քաղաքականություն

Պատահարներ