Կիևը հնարավորություն ունի դիտարկել Պուտինի առաջարկը և դադարեցնել պատերազմը. Պեսկով

Կիևը իրական հնարավորություն ունի դիտարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր հայտարարած խաղաղության նախաձեռնությունը և, հաշվի առնելով ներկա իրողությունները, դադարեցնել պատերազմը և անցնել խաղաղ կարգավորման։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Արևմուտքն անպայման կքննարկի Պուտինի նախաձեռնությունը։ Իսկ հայտարարությունները, որոնք արդեն հնչել են ամերիկացիների և հատկապես ագրեսիվ եվրոպացիների կողմից, պարզ են՝ նրանք ցանկանում են շարունակել կռվել Ռուսաստանի հետ ուկրաինացիների ձեռքով, մինչև վերջ»,-ասել է Պեսկովը:


Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան թեկուզ վաղը պատրաստ է նստել Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ։ Միաժամանակ նա նշել է, որ Մոսկվան առաջարկում է ոչ թե հակամարտության սառեցում, այլ դադարեցում:

Պուտինը նշել է հիմնական պայմանները` ուկրաինական զորքերի ամբողջական դուրսբերում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի տարածքներից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից, ընդ որում՝ ՌԴ կազմ մտնելուց առաջ եղած վարչական սահմանների բոլոր տարածքներից,Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային, ոչ միջուկային կարգավիճակ, ապազգայնականացում. պետք է ապահովվեն Ուկրաինայում ռուսախոս քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների ամբողջական վերացում։

Քաղաքականություն

Պատահարներ