Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ին

Անցյալ դարի վերջին աշխարհը անվտանգության հուսալի համակարգ կառուցելու հնարավորություն ուներ, սակայն ԱՄՆ-ը պայթեցրեց այն՝ դուրս գալով միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից (ՄՓՀՀ): Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։


Նրա խոսքով՝ հենց Վաշինգտոնն է խաթարել ռազմավարական կայունությունը։ Սակայն բացի Նահանգներից, դրան մասնակցել են նաև նրանց արբանյակները, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են։


«Արևմտյան տերությունները՝ ԱՄՆ- ի գլխավորությամբ, համարել են, որ իրենք հաղթել են սառը պատերազմում և իրավունք ունեն ինքնուրույն որոշել, թե ինչպես պետք է կահավորել աշխարհը», - եզրափակել Է Պուտինը:


Մինչ այդ Պուտինը «բացարձակ զառանցանք» էր անվանել ենթադրություններն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Եվրոպայի վրա: Երկրի ղեկավարի խոսքով՝ Եվրոպայի համար վտանգ է ներկայացնում ոչ թե Ռուսաստանը, այլ եվրոպական երկրների կրիտիկական, գրեթե տոտալ կախվածությունը ԱՄՆ-ից:



Քաղաքականություն

Պատահարներ