Զելենսկին հանդիպել է Հռոմի Պապի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իտալիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ, որտեղ քննարկել Է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան, Վատիկանի դերը խաղաղության հաստատման գործում և առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձը, ինչի մասին նա ուրբաթ օրը հայտնել է սոցիալական ցանցերում, գրում է UNN-ը:


Իտալիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ։ Շնորհակալություն Նորին Սրբությանը Ուկրաինայի համար խաղաղության աղոթքների, մեր ժողովրդի հետ հոգևոր մտերմության և մեր ժողովրդի համար մարդասիրական օգնության համար ,- գրել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետևանքները, ռուսական օդային ահաբեկչությունը և էներգետիկ բարդ իրավիճակը:


«Խոսվել է նաև խաղաղության բանաձևի, Ուկրաինայի համար արդար և կայուն խաղաղության հաստատման գործում Սուրբ Աթոռի դերի, խաղաղության գլոբալ գագաթնաժողովից ակնկալիքների մասին։ Գնահատում ենք գագաթնաժողովին Վատիկանի մասնակցությունը և խաղաղության մոտեցմանն ուղղված ջանքերը, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից առևանգված ուկրաինացի երեխաներին վերադարձնելու ուղղությամբ», - նշել Է նախագահը։

Քաղաքականություն

Պատահարներ