Զելենսկին ռազմական գործողությունների դադարեցման Պուտինի պայմանները վերջնագիր է անվանել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմական գործողությունների դադարեցման պայմանները։ Զելենսկին Վլադիմիր Պուտինի առաջարկներն անվանել է «վերջնագիր» և ասել, որ Ուկրաինան չի կարող վստահել դրանց։

«Ի՞նչ կարող եմ ասել. Այս մեսիջները վերջնագրեր են, դրանք ոչնչով չեն տարբերվում նախկինում նրա տված մյուս վերջնագրերից։ Նա ուզում է, որ մենք զիջենք մեր օկուպացված տարածքների մի մասը, բայց նա նաև ուզում է չգրավված տարածքներ։ Նա խոսում է մեր երկրի մարզերի մասին ու չի պատրաստվում կանգ առնել։ Սառեցված հակամարտություն չի լինի»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հունիսի 14-ին, արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հանդիպմանը խոսել էր Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանների մասին։ Դրանց թվում է ուկրաինական զորքերի դուրսբերումը Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններից, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից։



Քաղաքականություն

Պատահարներ