Ամերիկյան սուզանավը Կուբայի տարածքային ջրեր է մտել առանց հրավերի

Կուբայի արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է եղել, որ ամերիկյան USS Helena սուզանավը գտնվում է երկրի տարածքային ջրերում, սակայն պնդում է, որ նման այցերը պետք է լինեն հրավերով։ Այս մասին հայտարարել է հանրապետության փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիո Դոմինգեսը։

«Մենք գիտեինք նրանց ներկայության մասին, քանի որ, ըստ նախադեպերի, որոնց մենք հետևում էինք երկար տարիներ, Միացյալ Նահանգները մեզ նախապես տեղեկացրել էին», -նշել է դիվանագետը։ Նրա խոսքերն ուրբաթ օրը մեջբերել է Cubadebate պորտալը։

«Ծովային ակտիվների այցելությունները երկիր պետք է լինեն հրավերով»,- ընդգծել է փոխնախարարը:

Կուբայի իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ-ը անօրինական կերպով գրավում է Գուանտանամոյի նահանգը, որի ծոցում ներկայումս գտնվում է սուզանավը։ Այս նահանգում կա ամերիկյան ռազմածովային բազա, որտեղ 2002 թվականին բանտ է հիմնվել։

Քաղաքականություն

Պատահարներ