Գազայի հարավում մարտավարական դադարը չի նշանակում մարտերի ամբողջական դադար. ՑԱԽԱԼ

Գազայի հատվածի հարավային հատվածում մարտավարական դադար մտցնելը նպատակ ունի բարելավել հումանիտար իրավիճակը և չի նշանակում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում այդ շրջանում, ներառյալ Ռաֆահ քաղաքը: Նման պարզաբանում է տարածել Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։


«Իսրայելի պաշտպանության բանակը հստակ հասկացնում է, որ Գազայի հատվածի հարավում ռազմական գործողությունների դադարեցում տեղի չի ունենում, և Ռաֆահում ռազմական գործողությունները շարունակվում են: Փոփոխություններ չկան նաև Գազայի հատված ապրանքների ներմուծման կարգում։ Բեռների փոխադրման առանցքը բաց կլինի օրվա ընթացքում ՝ միջազգային կազմակերպությունների հետ համաձայնեցնելով միայն մարդասիրական օգնության փոխադրման համար», - ասված է հայտարարության մեջ:


Ավելի վաղ բանակային մամուլի ծառայությունը հայտնել էր անկլավի հարավային հատվածում մարտական գործողություններում տեղային մարտավարական դադար մտցնելու մասին: Բանակում ընդգծել են, որ դա արվում է ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների հետ լրացուցիչ քննարկումներից հետո:



Քաղաքականություն

Պատահարներ