Իսրայելը Լիբանանի հարավին հարվածներ է հասցրել

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող շենքին: Ըստ իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ), հարվածը հասցվել է Յարուն բնակավայրում գտնվող և ««Հեզբոլլահի» կողմից օգտագործվող» շենքին։


Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ զորքերը նաև հրետակոծել են Լիբանանի հարավում Ալ-Ամրայի մոտ գտնվող շրջանները՝ «սպառնալիքները վերացնելու համար»:


ՑԱԽԱԼ-ի տվյալներով, անցած գիշեր իրենք հարվածել են Քաֆր Քիլում լիբանանյան շարժմանը պատկանող շենքին, ինչպես նաև Մարվահինում գտնվող «Հեզբոլլահի» ենթակառուցվածքի օբյեկտներին։


Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտնել է, որ այսօր Նահարիա շրջանում նկատված «կասկածելի օդային թիրախը» խոցվել է ոչ թե Իսրայելի, այլ Լիբանանի հարավի օդային տարածքի վրա:

Քաղաքականություն

Պատահարներ