ԱՄՆ-ն շուտով կվերացնի Իսրայելին զենքի մատակարարման սահմանափակումները. Bild

ԱՄՆ իշխանությունները մտադիր են մոտ ապագայում հանել Իսրայելին զենքի մատակարարման սահմանափակումները։ Այս մասին գրում է Bild-ը՝ վկայակոչելով Իսրայելի կառավարության աղբյուրները։


 Պարբերականը նշում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին խնդրել է վերականգնել Իսրայելին զենքի մատակարարումները։ Բացի այդ, Նեթանյահուն հայտարարել է դրանց ծավալն ավելացնելու անհրաժեշտության մասին։


 «Բլինքենն արդեն հասկացրել է, որ ԱՄՆ-ն առաջիկա օրերին կվերացնի սահմանափակումները և Իսրայելին կմատակարարի նոր սպառազինության համակարգեր»,- Bild-ին հայտնել են աղբյուրները։


 Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր ռազմական կաբինետը ցրելու մասին։

Քաղաքականություն

Պատահարներ