Ֆրանսիայում մտադիր են 4 անգամ ավելացնել արկերի արտադրությունը

Ֆրանսիական Thales արդյունաբերական խումբը մտադիր է մինչեւ 2026 թվականը չորս անգամ ավելացնել ականանետային արկերի արտադրությունը՝ մինչեւ 80 հազար միավոր՝ պայմանավորված Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կողմից պատվերների աճով, ասված է մամուլի հաղորդագրության մեջ, որը երկուշաբթի հրապարակվել է ընկերության կայքում:


«Նոր պատվերը կատարելու համար Thales – ը զգալիորեն կավելացնի արտադրությունը Օռլեանի մոտ գտնվող Լա Ֆերտե Սենտ Օբենի իր օբյեկտում, որը 2023 թվականին արտադրել է 120 միլիմետր տրամաչափով 20 հազար ականանետային արկ եւ մինչեւ 2026 թվականը կարտադրի ավելի քան 80 հազար արկ»,-ասված է փաստաթղթում:

Այդ զինամթերքը կմատակարարվի ռազմական ստորաբաժանումներին, որոնց սպառազինության մեջ կան քարշակվող ակոսավոր ականանետեր, ինչպես նաեւ MEPAC շարժական ականանետային համալիրներ, հայտնել է արդյունաբերական խումբը:


Պատվերի շրջանակներում առաքումները կկատարվեն 2024-2029 թվականներին, առաջին խմբաքանակը կժամանի արդեն այս տարվա չորրորդ եռամսյակում, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ