«Գազան աշխարհի ամենավտանգավոր վայրն է հումանիտար աշխատողների համար». ՄԱԿ

ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների հարցերով գործակալությունը հայտնում է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է նրա 193 աշխատակից:


«Գազայի հատվածը հումանիտար աշխատողների համար աշխարհի ամենավտանգավոր վայրն է։ Պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է ՄԱԿ -ի 193 աշխատակից, սա ՄԱԿ -ի պատմության մեջ զոհերի ամենամեծ թիվն է», - ասված է գործակալության Twitter-ի հաղորդագրության մեջ:


«Չնայած դրան, մեր գործընկերները շարունակում են աշխատել ընտանիքներին աջակցելու և օգնություն ցուցաբերելու համար սուր հումանիտար ճգնաժամի պայմաններում»:


Իսրայելը բազմիցս մեղադրել Է ՀԱՄԱՍ-ին և այլ ռազմատենչ խմբավորումներին քաղաքացիական բնակչության շարքերում ընդգրկվելու մեջ, ինչպես նաև հերքել է, որ հարվածներ է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին:

Քաղաքականություն

Պատահարներ